Չինաստանում եւս 52 մարդ է մահացել կորոնավիրուսից

26-02-2020 10:17

Չինաստանում փետրվարի 26-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել է 406 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2715, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 64 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահվան բոլոր 52 դեպքերը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Այստեղ են հայտնաբերվել ամբողջ երկրում 406 հիվանդացածներից 401-ը: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 45 հազար 600 մարդ, ավելի քան 8,7 հազարի վիճակը գնահատվում է ծանր: Միեւնույն ժամանակ 29,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից:

Lragir.am,
26-02-2020 10:17