«Ջոկեր», «1917», «Իռլանդացին». ինչպես են օգտագործվել այդ ֆիլմերի անվանումները վնասաբեր ծրագրերում

26-02-2020 10:33

Կինոնորույթները գրավում են ոչ միայն շարքային դիտողների, այլև չարագործների ուշադրությունը, որոնք դրանցով քողարկում են վնասաբեր ծրագրերը: «Կասպերսկի» ընկերությունը վերլուծել է, թե ֆիշերները և վնասաբեր ծրագրերի հեղինակները որքան հաճախ են օգտագործել «Օսկար-2020»-ի անվանակարգված 9 ֆիլմերի անվանումները: Ընդհանուր առմամբ, փորձագետներն աշխարհում հայտնաբերել են ավելի քան 20 ֆիշինգային կայք, որոնք օգտատերերին գայթակղում էին 2019-ի աղմուկ հանած պրեմիերաները դիտելու հնարավորությամբ, և նաև այդ ֆիլմերի անվանումների հետ կապված 925 վնասաբեր ֆայլ (նիշք): Նորույթներն անվճար դիտելու առաջարկ անող ֆիշինգային կայքերի օգնությամբ չարագործները հավաքում էին օգտատերերի անձնական և ֆինանսական տվյալները: Բացի այդ, փորձագետները հաշվարկել են երկու հետևյալ պայմանների բավարարող վնասաբեր ֆայլերի քանակը. դրանք հայտնվել են տվյալ 9 ֆիլմերից յուրաքանչյուրի պաշտոնական պրեմիերաներին հետևած չորս շաբաթների ընթացքում և ներառել դրանց անվանումները: Պարզվել է, որ չարագործների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելել է «Ջոկեր»-ը (304 վնասաբեր ֆայլ), «1917»-ը (215 վնասաբեր ֆայլ) և «Իռլանդացին» (179 վնասաբեր ֆայլ): «Չարագործները հետևում են արդիական միտումներին, այդ թվում՝ նաև կինոինդուստրիայի: Նրանք իրենց թակարդներն են դնում ինչպես աղմկոտ պրեմիերայից քիչ առաջ, այնպես էլ՝ դրանից անմիջապես հետո՝ հանդիսատեսի հետաքրքրության գագաթնակետին: Հնարավոր ռիսկերից խուսափելու համար մենք կինո սիրողներին խորհուրդ ենք տալիս օգտվել միայն պաշտոնական սթրիմինգային հարթակներից»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային փորձագետ Անտոն Իվանովը: Փիլմի փոխարեն սարքեր վնասաբեր ծրագրեր չներբեռնելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում. ստուգել ֆիլմերի պրեմիերաների պաշտոնական ամսաթվերը և չվստահել ֆիլմը մինչև վարձույթ դուրս գալը դիտելու առաջարկներին; մինչև ֆայլը ներբեռնելը ստուգել դրա ընդլայնումը. այն կարող է լինել .avi, .mkv կամ .mp4, բայց ոչ մի դեպքում .exe; օգտագործել կիբեռսպառնալիքներից բազմակողմանի պաշտպանության հուսալի լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud. «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Lragir.am,
26-02-2020 10:33