Գավառում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

26-02-2020 11:20

Փետրվարի 26-ին, ժամը 10:56-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով: Ժամը 01:36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և համագյուղացիների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով ժամը 02:17-ին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Lragir.am,
26-02-2020 11:20