Ովքե՞ր են իրավապահ համակարգի դավաճանները

09-03-2020 11:49

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սուրեն Գրիգորյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ իրավապահ համակարգի բարձր օղակներում կան դավաճաններ, ովքե՞ր են նրանք և ինչո՞ւ դավաճանները չեն պատժվում: «Ձեր կարծիքով՝ կաշառակերության մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյան դավաճանություն գործել է, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ այո, ինքն ըստ էության քաղաքական ուժի ու ղեկավարի կողմից որդեգրած սկզբունքներին դավաճանել է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
09-03-2020 11:49