Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ

09-03-2020 18:22

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»:

Lragir.am,
09-03-2020 18:22