Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 3 անձի տեղափոխել են կարանտինի գոտի

13-03-2020 16:29

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմի խախտման դեպքեր են բացահայտվել Բաթումիում, Քութայիսիում, Մառնեուլիում: Այս մասին ասված է ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում, որին հղում է անում aliq.ge-ն: Նշված կարգը խախտած երեք քաղաքացու ՆԳՆ-ի աշխատակիցները տեղափոխել են կարանտինի գոտի: Այժմ նրանք մեկուսացումը կանցնեն բժիշկների և տեղում ծառայություն տանող ՆԳՆ-ի աշխատակիցների հսկողության ներքո:

Lragir.am,
13-03-2020 16:29