«Դարձիր օրինակ». Աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճած կնոջ համար հաշմանդամությունը նպատակին հասնելու խոչընդոտ չէ

13-03-2020 16:44

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հերոսն այս անգամ Հաշմանդամություն ունեցող մարզիկների բազկամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նաիրա Մեսրոպյանն է:  Նա կարծում է, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ․ ունեցել է նպատակ և գնացել այն իրականացնելու ճանապարհով:  Մանրամասները՝ տեսանյութում Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը:  Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին: Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը:  Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո:

Lragir.am,
13-03-2020 16:44