«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի

18-03-2020 17:08

Վարկս Էյ Էմ-ի հաղորդագրությունը Ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը: Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն: Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից: Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝ Իդրամ http://vrk.am/dx2h4 Իզի փեյ http://vrk.am/pguy4 Թել-սել http://vrk.am/azrzw Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21:00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը: Խնդրում ենք նաև Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն, Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց, Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով:

Lragir.am,
18-03-2020 17:08