Կորոնավիրուսի տարածման դեպքում պացիենտներին հիմնականում բուժօգնություն կցուցաբերվի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում

19-03-2020 14:50

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց, որ կորոնավիրուսի տարածման դեպքում պացիենտներին հիմնականում բուժօգնություն կցուցաբերվի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Մարզային բուժհիմնարկները հավանաբար չեն ընդունի նման հիվանդներին: Ըստ նախարարի` դրա նպատակն այն է, որ վիրուսը չտարածվի տարբեր բուժհիմնարկներում: Թորոսյանը նաև ասաց, որ Իտալիայում կորոնավիրուսը մեծ տարածում գտավ հենց այն պատճառով, որ տարբեր բուժհիմնարկներում տարածվեց, վարակվել են նաև մեծ թվով բուժաշխատողներ: Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը աշխատում է գերծանրաբեռնված, բայց որոշ պացիենտներ տեղափոխվել են նաև այլ բուժհիմնարկներ, ասաց նախարարը: Նա հավելեց, որ Հայաստանում վարակված բուժքույրը մեկուսացվել է, որպեսզի վարակը չտարածի:

Lragir.am,
19-03-2020 14:50