«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մոտ 30,000 հաճախորդի մարման ժամկետ հետաձգում է

20-03-2020 18:45

Ի լրումն 18․03․2020 թվականի հրապարակման, Վարկս Էյ Էմ-ը պարզաբանում է 18․03․2020-ին «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշել է ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը: Որպես որոշման իրականացում այսօր մոտ 30.000 հաճախորդ արդեն անհատական (SMS) հաղորդագրության միջոցով ծանուցվել է վարկի հետաձգման ժամկետի մասին՝ առանց նախապայմանների և լրացուցիչ դիմումներ գրելու անհրաժեշտության: Նշենք, որ այս մոտեցումը չի ենթադրում հետագայում հաճախորդի համար վարկային բեռի ավելացում: Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Lragir.am,
20-03-2020 18:45