Զսպման մեխանիզմները կփոխարինե՞ն Կասպրշիկին Արցախում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Տավուշում վերջին միջադեպերը վկայում են, որ անհրաժեշտ է սահմանային միջադեպերի քննության մեխանիզմներ ներդնել: «Ցավոք սրտի սահմանային միջադեպերը շարունակվում են, և, ցավոք, երկու կողմում էլ լինում են զոհեր: Նման դեպքերում միշտ փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Դրա համար կրկնում ենք, որ անհրաժեշտ է սահմանային միջադեպերի հետաքննության գործում մեխանիզմ ներդրել», – ընդգծել է վարչապետը: Այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանդարտ էր: Բայց ադրբեջանական կողմը չի դադարեցնում վարժանքները եւ տեղեկատվական արտանետումները «իդլիբյան» կամ այլ սցենարով նախապատրաստվող որոշակի քայլերի մասին: ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է շփման գծին մոնիտորինգի իրականացումը: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորաբար, կողմերին կոչ են անում «հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից»: Կորոնավիրուսն Ադրբեջանի խելամտության թեստն է, որը հրադադարի խախտման կամ էլ այլ սադրանքների դեպքում անմիջապես զսպման մեխանիզմներ կստանա սահմանին: Բաքվում դեմ են մեխանիզմներին՝ դրանք ոչ առանց հիմքի համարելով ստատուս-քվոյի միջազգային ճանաչում: Հայաստանը պետք է պնդի, որ մեխանիզմներ ներդրվեն: Ըստ երեւույթին, այս հարցն էլ ղարաբաղյան խնդրով միջազգային քննարկումների առանցքային թեմաներից մեկն է: ԵԱՀԿ անմիջական ներկայությունը հակամարտության գոտում կփոխարինվի՞ իրավիճակի մոնիտորինգի մեխանիզմների ներդրմամբ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
21-03-2020 08:59