Կոնդում փլուզում է եղել, տուժածներ չկան

21-03-2020 10:24

Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Lragir.am,
21-03-2020 10:24