Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը

21-03-2020 14:22

Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Բայց այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրենք մեկուսացված ու ինքնամեկուսցված են: Վերահսկողություն է իրականացվում առաջին օղակի՝ պոլիկլինիկաների բժիշկների կողմից, ովքեր շաբաթ ու կիրակի օրերին էլ են աշխատում»,- ասաց փոխքաղաքապետը:

Lragir.am,
21-03-2020 14:22