Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն աշխատանքի են անցնում առավոտյան ջերմաչափումից հետո

21-03-2020 16:55

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Երևանում երթուղային տրանսպորտի վարորդներն առավոտյան` նախքան աշխատանքի անցնելը, պարտադիր ջերմաչափվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Առավոտյան ջերմաչափումներ կատարվում են իրենց անցակետերում, որտեղ գալիս, ստանում են փաստաթղթերը, որ դուրս գան երթուղի: Որոշակի խմբի ներկայացուցիչների, այսինքն՝ տարեցներին և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առաջին իսկ օրվանից հորդորվել է աշխատանքի չգալ: Եվ այդ վարորդներն աշխատանքի չեն գալիս»,-ասաց Հարությունանը: Նա վստահեցրեց, որ մնացած բոլոր աշխատակիցներն անցնում են ստուգում: Հարությունյանի խոսքով` այս հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է:

Lragir.am,
21-03-2020 16:55