Երևանի բազմաբնակարան շենքերում, վերելակներում և աղբամուղներում կատարվում է ախտահանում

21-03-2020 16:53

Պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով բազմաբնակարան շենքերում կատարվում է ախտահանում: Մարտի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով կատարվում են բացատրական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ: Վերահսկվում է ողջ իրավիճակը համատիրությունների միջոցով, վարչական շրջանի աշխատակազմի միջոցով կատարվում են ախտահանումներ բազմաբնակարան շենքերում, վերելակներում»,- ասաց Հարությունյանը: Քաղաքապետի տեղակալը հանդիպում է ունեցել նաև աղբահանության ոլորտը կոորդինացնող և ղեկավարող մարդկանց հետ: «Ինձ տեղեկացրին, որ մաքրվում են նաև բազմաբնակարան շենքերի աղբամուղները, բունկերների հանդեպ կա հատուկ ուշադրություն: Այն, ինչ հնարավոր է անել, ամեն ինչ արվում է և մեր ուշադրության կենտրոնում է: Ամենօրյա ռեժիմով վարչական շրջանի ղեկավարները և համապատասխան մարմինները հսկում են այդ գործընթացը»,- եզրափակեց Հարությունյանը:

Lragir.am,
21-03-2020 16:53