Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

23-03-2020 11:07

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 23-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել էր ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում: ԱԺ նիստում ՀՀ արդարադատութան փոխնախարար Վահե Դանիելյանը փաթեթի հրատապությունը պայմանավորել էր նրանով, որ մեկուսացման մեջ են մի քանի հարյուր մարդ` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով:

Lragir.am,
23-03-2020 11:07