Ճապոնիան պատրաստ է միայն մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը

24-03-2020 10:26

Ճապոնիան կարող է միայն մեկ տարով հետաձգել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sankei-ն: Ըստ պարբերականի, կազմակերպիչները միայն մեկ տարով կարող են հետաձգել խաղերը, քանի որ 2022 թվականին պետք է կայանան ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում: Առաջիկա օրերին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ, և շատ բան կախված է հենց այդ զրույցից:

Lragir.am,
24-03-2020 10:26