ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը

24-03-2020 10:31

ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես կոչ է արել հետաձգել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՕԿ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ խաղերի հետաձգումը կլինի առավել ճիշտ որոշումը, քանի որ այդ ժամանակ խաղերը կանցկացվեն բոլոր մարզիկների համար հավասար նախապատրաստական փուլից հետո: Ավելի վաղ Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ չեն ուղարկի իրենց մարզիկներին Տոկիո` Օլիմպիական խաղերին:

Lragir.am,
24-03-2020 10:31