Իտալիայում կարծում են, որ կորոնավիրուսի լայնամասշտաբ տարածումը սկսվել է Ատալանտա – Վալենսիա խաղից հետո

24-03-2020 13:39

Իտալացի բժիշկների և առողջապահական մասնագետների կարծիքով կորոնավիրուսի տարածման տեմպերը կտրուկ ավելացել են Չեմպիոնների լիգայի ⅛ եզրափակիչ Ատալանտա – Վալենսիա խաղից հետո:  Ատալանտան, որը ներկայացնում է Բերգամո քաղաքը (Լոմբարդիայի շրջան, որտեղ արձանագրվել են COVID-19-ի առաջին դեպքերը), փոքր մարզադաշտ ունենալու հետևանքով եվրոգավաթային խաղերն անցկացնում է Միլանի Սան–Սիրո մարզադաշտում:  Վալենսիայի հետ խաղին ներկա են եղել 45.792 հանդիսականներ, որոնցից 35.000–ը Բերգամոյից, 2500–ը Վալենսիայից: –Կարծում եմ, որ համաճարակը սկսվել է ավելի վաղ, մերձքաղաքային շրջաններում: Սակայն տասնյակ հազարավոր մարդկանց կենտրոնացումը մեկ վայրում հանգեցնում է այն մտքին, որ տվյալ խաղը մեծ դեր է ունեցել կորոնավիրուսի տարածման հարցում, – ասել է Միլանի Սակկո հիվանդանոցի բժիշկ Մասսիմո Գալին:  Նշենք, որ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի քանակը անցել է 6.000–ը: Ընդհանուր վարակվածներ թիվը հասել է 64.000–ին: 

Lragir.am,
24-03-2020 13:39