Mirror: Պրեմիեր–լիգայի ֆուտբոլիստները դեմ են մրցաշրջանի վերսկսմանը

24-03-2020 13:53

Անգլիայի Պրեմիեր–լիգայում խաղացող ֆուտբոլիստները դեմ են մրցաշրջանի վերսկսմանը: Այս մասին գրում է Mirror պարբերականը:  Մարզիկները չեն ցանկանում վտանգի տակ դնել իրենց և իրենց ընտանիքների առողջական վիճակը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանք ստեղծել բժիշկների և առողջապահական հարցերով աշխատող մարդկանց համար, քանի որ վերջիններս արդեն գործում են գերհագեցած գրաֆիկով:  Նշենք, որ ավելի վաղ տեղի պարբերականները գրել էին, որ լիգան կարող է վերսկսվել հունիսի 1–ին և ավարտվել 6 շաբաթվա ընթացքում:  Ավելացնենք, որ ԱՊԼ–ն դադարեցված է մինչև ապրիլի 30–ը:

Lragir.am,
24-03-2020 13:53