Օլիմպիական խաղերը 1 տարով կհետաձգվեն

24-03-2020 16:40

Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը մեկ տարով կհետաձգվեն:  Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին` առաջարկելով խաղերն անցկացնել 2021 թվականին: Թոմաս Բախը հավանություն է տվել Աբեի առաջարկին:

Lragir.am,
24-03-2020 16:40