Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

24-03-2020 17:45

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Lragir.am,
24-03-2020 17:45