Պաշտպանը Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

24-03-2020 18:56

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝  Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակի հարցով: Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը: Պաշտպանին տեղեկացրել են, որ իր դիմումները ստացվել են և մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում:

Lragir.am,
24-03-2020 18:56