Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց

24-03-2020 21:52

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս այս տարի չի անցկացվի: Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն: Համաշխարհային Օլիմպիադան պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Բայց ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին: Ավելի վաղը հաստատվեց, որ այս տարի չեն կայանա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բոլոր հետաձգումների պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:

Lragir.am,
24-03-2020 21:52