Ոստիկանությունը զգուշացնում է

25-03-2020 16:20

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը: Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ: Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Lragir.am,
25-03-2020 16:20