Գրավը կդառնա խափանման առանձին միջոց

25-03-2020 16:36

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց: Կառավարության օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց ինստիտուտը բացառելու համատեքստում: Նախագծի հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ, առանձին միջոց, և հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում»,- նշել էր Բադասյանը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ և 1 դեմ ձայնով:

Lragir.am,
25-03-2020 16:36