Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. Մարդու իրավունքների պաշտպան

25-03-2020 17:11

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը, դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը, մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը, օրենքի առջև ընդհանուր հավասարությունը, ամուսնանալու ազատությունը, երեխայի իրավունքները, կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը), մտքի և կրոնի ազատությունը:

Lragir.am,
25-03-2020 17:11