Պուտինը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը հետաձգելու մասին

25-03-2020 17:31

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկությունը հետաձգել: Այս մասին նա նշել է Ռուսաստանի քաղաքացիներին հղված ուղերձում: Հիշեցնենք, որ քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին: Սահմանադրական փոփոխությունները Պուտինին հնարավորություն կտան 2024 թվականից հետո մնալ նախագահի պաշտոնում:

Lragir.am,
25-03-2020 17:31