Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

25-03-2020 18:48

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել: ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

Lragir.am,
25-03-2020 18:48