Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են

25-03-2020 19:23

Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին: «Թեստերը ճանապարհին են: Մենք ամեն օր սպասում ենք, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան բեռնափոխադրումներ հետ կապված»,- ասաց Թորոսյանը:

Lragir.am,
25-03-2020 19:23