ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը

25-03-2020 22:08

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և  Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում կարևորել են նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-իիր միկրոբկլոգում: «Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորեցի գործընկերոջս Նոուռուզի առթիվ: Երկուստեք ընդգծեցինք ամուր համակարգման, համերաշխության և փոխաջակցության կարևորությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ աշխատելու գործում»,- ընդծել է Զոհրաբ Մնացականյանը:

Lragir.am,
25-03-2020 22:08