Աննա Հակոբյանը տուգանվել է Շուշան Փաշինյանի մեքենա վարելու համար

25-03-2020 22:25

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել: Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում: Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար: Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տուգանել 10 հազար դրամ: Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ: Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»: Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել: Շուշանը մեր համատեղ վարման… Gepostet von Anna Hakobyan am Mittwoch, 25. März 2020

Lragir.am,
25-03-2020 22:25