Այս պահին թոքաբորբով հիվանդ 36 մարդ կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

26-03-2020 00:07

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ: Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր: Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է:

Lragir.am,
26-03-2020 00:07