Վերադարձ կլինի՞ խորհրդային նախկին վարչական բաժանմանը. Փաստ

26-03-2020 08:19

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում 2016 թվականից իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիր, որն սկզբնական փուլում իրականացվում էր որպես պիլոտային ծրագիր, իսկ արդեն հետագայում՝ 2017-ից ավելի լայն կիրառում ստացավ: Ներկայումս Հայաստանում կա 53 խոշորացված համայնք, սակայն այս գործընթացը դեռեւս վերջնական փուլում չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու խոշորացման նոր ալիքի. տվյալ պարագայում խոսքը խոշորացման նախապատրաստվող եւս 20 համայնքի մասին է: Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են քաշում նաեւ խորհրդային տարիների վարչական բաժանումների գաղափարը, այն է՝ ունենալ 36 համայնք, որոնք փաստացի կվերացնեն նաեւ մարզպետարանների գոյության անհրաժեշտությունը: Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ նախկին վարչական բաժանումն իր բաշխվածությամբ ու ընդհանուր կառուցվածքով ավելի էֆեկտիվ էր եւ համապատասխանում էր բնակչության սոցիալիզացվածության չափորոշիչներին»:

Lragir.am,
26-03-2020 08:19