Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով

26-03-2020 10:04

Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․ 1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներին, 2) աշխատավարձ ստանալ-չստանալու հարցերին, 3) արձակուրդի հարցերին, 4) փակ հաստատություններում մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին, 5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին,  դադարեցված մատակարարումների վերականգնմանը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ: Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով:

Lragir.am,
26-03-2020 10:04