Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի վարորդներին տրվել են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ

26-03-2020 10:56

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերությունն իրականացնում է կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերությունը 2020 թ. փետրվարի 28-ից ընկերության տարածքում և ուղեգծերի վերջնակետերում օրական երկու անգամ հատուկ ախտահանիչ նյութերով իրականացնում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղևորասրահների ախտահանում: Ուղևորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաև ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն այժմ աշխատում է 17 ավտոբուս: Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգելի սրվակներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին:

Lragir.am,
26-03-2020 10:56