Նիկոլ Փաշինյանը հյուրանոցներին կոչ արեց գնային առաջարկներ ներկայացնել

26-03-2020 11:33

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրանոցների ու հյուրատների ղեկավարներին խնդրեցին կապվել Տուրիզմի կոմիտեի հետ, գնային առաջարկներ ներկայացնել՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց մեկուսացումը կազմակերպելու համար: Ավինյանն ասաց՝ ընդհանուր մի բանաձև պետք է մշաել, որի միջոցով որոշակի փոխհատուցում կտրամադրվի այդ հարցում իրենց համաձայնությունը տված հյուրանոցներին: «Ընդհանուր առմամբ հյուրանոցներն այս պայմաններում նույնպես ճգնաժամային իրավիճակի մեջ են, տուրիստական ուղևորահոսքն ամբողջ աշխարհում գրեթե ձգտում է զրոյի, և սա ամբողջ աշխարհում նաև այդ ցիկլը վերականգնելու ու պահպանելու մեխանիզմ կլինի»,- ասաց փոխվարչապետը: Վարչապետն ասաց․ «Եվ գնային առաջարկներն էլ պետք է ֆիքսենք մենք, թե ով ավելի լավ գնային պայմաններ կառաջարկի»:

Lragir.am,
26-03-2020 11:33