Ամեն ինչ պետք է անել, որ կորոնավիրուսը դիտորդների հետ Արցախ չներթափանցի

26-03-2020 11:47

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Նա ասաց, որ սպասվում է ՀՀ դիտորդների մասնակցություն այդ գործընթացին: «Մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր: Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ մենք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդներն, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե՞ ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, փորձենք խնդրել նրանց փոխարինել այլ դիտորդներով: Եվ մեկնումից առաջ նրանք պարտադիր պետք է թեստավորվեն արագ թեստերով, որ համոզված լինենք»,- ասաց վարչապետը: Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է անել, որ կորոնավիրուսը դիտորդների հետ Արցախ չներթափանցի:

Lragir.am,
26-03-2020 11:47