Ծայրահեղ ծանր երկու անձանցից մեկը ոչ հայ ԱՄՆ քաղաքացի է. վարչապետ

26-03-2020 11:45

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 անձանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ: «Մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Lragir.am,
26-03-2020 11:45