Կորոնավիրուսով վարակված 3 բուժաշխատող կա. Արսեն Թորոսյան

26-03-2020 13:40

Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ, այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հարցին, թե վարակված բուժքրոջից բացի այլ բուժաշխատողներ կա՞ն, նա պատասխանեց․ «Դժբախտաբար կան: Բուժքրոջ վիճակը, վստահ եմ, լավ է, որովահետև չգիտեմ հակառակի մասին: Ունենք ևս մեկ բժիշկ վարակված, և ունենք շտապ օգնության վարորդ վարակված: Դա անխուսափելի է, մենք ինչքան էլ փորձում ենք բոլոր պաշտպանիչ միջոցներով պաշտպանել նրանց, միևնույն է՝ իրենք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ: Եվ մեր խնդիրն է արագ հայտնաբերել ու մեկուսացնել նրանց: Մեր այս երեք բուժաշխատողները մեկուսացված են, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը:

Lragir.am,
26-03-2020 13:40