Եթե զինծառայողների մասին տեղեկատվության հանրայնացման կարիք լինի, ՊՆ-ն կանի. Արսեն Թորոսյան

26-03-2020 13:36

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ երեք պայմանագրային զինծառայողների վերաբերյալ կորոնավիրուսի կասկածով թեստավորում անցկացնելու տեղեկատվությանը: «Կոռեկտ չեմ համարում անձնական տվյալներ հրապարակելը: Եթե պայմանագրային կամ ոչ պայմանագրային զինծառայողների մասով տեղեկատվության հանրայնացման կարիք լինի, պետք է Պաշտպանության նախարարությունը դրանով զբաղվի»,- ասաց նա: Ըստ Թորոսյանի՝ այս պահին ծանր վիճակում գտնվող պացիենտների թվում չկան զինծառայողներ, բանակի հետ կապված անձինք: «Մնացած հարցերը Պաշտպանության նախարարության տիրույթում են»,- հավելեց նա:

Lragir.am,
26-03-2020 13:36