«Բամբիռ» խումբը երկրպագուների դատին է հանձնել նոր երգի տեսահոլովակը

26-03-2020 13:43

«Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Էրկու կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խումբը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Հենց հիմա: Մեր նորը եկավ: Լսե՛ք, քանի տաք է: Լսե՛ք, էղնինք երկու կես»: Հոլովակի հեղինակը Արման Քոչարյանն է: Երգը գրել է Նարեկ Բարսեղյանը:

Lragir.am,
26-03-2020 13:43