Հայաստանում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք, ևս 42-ն առանձնացված է հատուկ կորոնավիրուսի դեպքերի համար

26-03-2020 14:02

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում հրավիրած ասուլիսում պարզաբանեց, թե քանի արհեստական շնչառության սարք կա երկրում՝ նախատեսված կորոնավիուսով հիվանդների համար: Մարտի 16-ին Թորոսյանը գրել էր, որ երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք: Ազգային ժողովում հայտարարել էր՝ թոքերի արհեստական շնչառության համար առանձնացվել է 42 սարք: «Այդ սարքերը բոլորը կան և աշխատում են Հայաստանի բոլոր հիվանդանոցներում՝ իմ նշած 334-ը, բայց դրանցից զատ 41, թե 42 հատ կա առանձնացված հատուկ այս հիվանդության՝ կորոնավիրուսի դեպքերի համար: Եվ դրանք թիվը գնալով համալրվում է: Օրինակ՝ այսօր դրանց թիվը 5-ով կավելանա, մենք երեկ ենք ներկրել երկիր»,- ասաց նա:

Lragir.am,
26-03-2020 14:02