Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժում են ստանում նաև այլ բնակավայրերի քաղաքացիներ

26-03-2020 14:09

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Գյումրիում վարակվածների քանակը երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, նրանք շատ չեն և մեկուսացված են, հայտնաբերված է նաև նրանց շփման շրջանակը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են իրենց բուժումը նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է այդ հիվանդությունը: Այնտեղ բուժում են ստանում ասիմպտոմ կամ թեթև դեպքերով մեր քաղաքացիները»,- նշեց Թորոսյանը: Նա ընդգծեց, որ այսօր կամ ամենաուշը վաղը՝ մարտի 27-ին, կլինի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերը:

Lragir.am,
26-03-2020 14:09