Ոստիկանների գործողությունների վերաբերյալ «Վստրեչի Ապերի» փաստաբանի հաղորդումը ուղարկվել է ոստիկանություն

26-03-2020 14:16

Երևանի 49-ամյա բնակիչ Արամ Վարդանյանի տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հաղորդումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ հայտնեց, որ ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով: Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն:

Lragir.am,
26-03-2020 14:16