Ախր ո՞նց կարելի է այսքան չսիրել սեփական երեխաներին… գնում էին ծնունդ Էջմիածին

26-03-2020 14:26

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Ախր ո՞նց կարելի է այսքան ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ո՞նց… Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց… Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի. Սևանի մայրուղու հայտնի «Գայի պոստում», երբ մեր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթով կանգնացնում և ստուգում էին մեքենաները, փորձում հասկանալ ով ու՞ր է գնում, քանի՞ հոգով և այլն: Բերդի (Շամշադինի) մի բնակչի կանգնեցրեցին և պարզվեց ընտանիքով, երեխաների հետ միասին գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու: Հ.Գ.֊ Երբ երկրում արտակարգ դրություն է, երբ տանից կարող ես դուրս գալ միայն 3 պատճառով (1.Խանութ, 2.Դեղատուն, 3. Աշխատանքի այցելելու համար, այն էլ եթե խիստ անհրաժեշտ է), ոնց կարելի է Հայաստանի մի ծայրից գնալ մյուս ծայրը ԾՆՈՒՆԴ նշելու…»:

Lragir.am,
26-03-2020 14:26