Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Արսեն Թորոսյան

26-03-2020 14:45

Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել, ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` այդ գործընթացը շարունակական է:

Lragir.am,
26-03-2020 14:45