Կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Երևանում են

26-03-2020 14:59

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք մարզեր, որտեղ իրավիճակն ավելի վերահսկելի է, սակայն որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենաշատը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում են: Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում վարակվածների թիվը շատ փոքր է: Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում հաստատված դեպքեր չունենք»,- նշեց Թորոսյանը: Անդրադառնալով վարակվծաների կոնտակտավորներին հայտնաբերելու գործընթացին՝ Առողջապահության նախարարը նշեց, որ այն շարունակական է և միշտ իրականացվում է: «Դեպքեր ունենք, որ 100 տոկոսով պարզ է կոնտակտավորների շրջանակը, և մենք չենք շարունակում այդ համաճարակաբանական հետաքննությունը, որը հետևում է ամեն վարակակրի հաստատմանը: Լինում են նաև այնպիսի դեպքեր, որ անընդհատ շարունակում ենք՝ պարզելով նոր կոնտակտներ: Ունենք քաղաքացիներ, ովքեր չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, ինչն ինձ համար շատ զարմանալի է»,- ասաց Թորոսյանը:

Lragir.am,
26-03-2020 14:59