Բելառուսի քաղաքացիները Հայաստանից կարող են վերադառնալ հայրենիք «Բելավիայի» չվերթով

26-03-2020 14:56

Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության քաղաքացիները կկարողանան մեկնել հայրենիք Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթով՝ ս․թ․ մարտի 30-ին: Այս մասին հաղորդեցին ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից: «Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել Հայաստանից, կարող ենք օգտվել «Բելավիա» ընկերության Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթից, որը կկայանա ս․թ․ մարտի 30-ին, ժամը 03:35-ին: Մեկնման հետ կապված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ «Բելավիա» ընկերության կայքից՝ Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանատունը նշել է նաև, որ Մինսկի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը կասեցված է մինչև ս․թ․ ապրիլի 8-ը:

Lragir.am,
26-03-2020 14:56