Բակո Սահակյանը հանդիպել է իշխանություններին սատարող կուսակցությունների ներկայացուցիչների հետ

26-03-2020 15:07

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման  անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները: Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Lragir.am,
26-03-2020 15:07